Լրահոս
Օրվա լրահոսը

Շոպենի անվան մրցույթը՝ նոյեմբերին

Հոկտեմբեր 30,2010 00:00

Նոյեմբերի 1-11-ը Երեւանում տեղի կունենա Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի 200-ամյակին: Ինչպես, ըստ «Արմինֆոյի», երեկ հաղորդել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մրցույթին կմասնակցի 12 հայ դաշնակահար: «Առաջին հայացքից դա մեծ թիվ չէ, բայց միաժամանակ Շոպենի երաժշտությունը շատ բարդ է, եւ մենք ուրախ ենք, որ այդքան երիտասարդ տաղանդներ պատրաստ են իրենց կատարողական արվեստը ներկայացնել»,- նշել է նա: Նրա խոսքով, մրցույթին կմասնակցի նաեւ հայտնի լեհ դաշնակահար. գալա համերգի ժամանակ նա ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Ազգային պատկերասրահում եւ կավարտվի Եժի Անթչակի «Շոպեն. Սիրո ցանկություն» ֆիլմի ցուցադրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել