Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Նոյեմբեր 02,2010 00:00

«Առավոտում» (29.10.2010)  լույս տեսած  «Թաղապետի եղբոր կրպակը փակեք» հրապարակման մեջ, որտեղ նշել էինք, որ Կոմիտասի բնակիչներն այդ կրպակի ու դրա հաճախորդների ձեռքը կրակն են ընկել, երեկ պատասխան այցով խմբագրություն էր եկել կրպակի սեփականատեր Մուշեղ Տերյանը: Նա նախ հերքեց բնակիչների այն պնդումները, թե ինքը թաղապետի կամ փոխթաղապետի եղբայրն է՝ վստահեցնելով, որ ինքը որեւէ կապ չունի թաղապետարանի հետ: Նա հավաստիացնում էր, որ կրպակը, որը գործում է արդեն 10 տարի, երբեւէ հավաքատեղի չի եղել. «Էդտեղ ոչ ոք երբեք չի հավաքվում: Շենքի երիտասարդներն են երբեմն գալիս կանգնում իրենց շենքի առաջ, իրենց բակում»: Մ. Տերյանը նաեւ ասաց, որ իրենց կրպակում պահպանվում են սանիտարահիգիենիկ կանոնները, ու շենքի շատ բնակիչներ իրենցից են առեւտուր անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել