Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԹՎԱՑՅԱԼ

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Այսօր ինձ թվաց, թե կյանքս դարձյալ երկար եմ ապրել, ո՞ւմ համար երկար, ինչո՞ւ համար երկար, չգիտեմ: Եվ հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչպես են մեր հիշողություններն ու կյանքն անցնում անդին, բայց զարմանալի բան, այսքան երկար ուշացումով՝ նայելով աշնանամուտի հետանձրեւյան ծառերի տարտամ տերեւաթափին՝ ես հստակ հասկացա մի բան, որ մինչեւ այսօր չգիտեի… Եվ հասկացա, որ կյանքը կին է ու ամբողջությամբ կանացի: Եվ մենք՝ տղամարդիկ, ինչպես աշխարհ ենք եկել, այդպես էլ մնում ենք մեծ մոր մեջ, ով մեր մայրն է, մեր կինն է, քույրը եւ մեր աղջիկը միաժամանակ…

Բազմաթիվ գրքեր են հրատարակվում, բայց ես մի օր տեսա գրականությունը, որը դառնալու էր իմ ճակատագիրը… Այդ ե՞րբ էր, մանկությանս պայծառ տարիներին, երբ մեր տանիքները կպած էին իրար եւ ամբողջությամբ կանաչ ու ծաղիկ էին, ես վազում էի տանիքների վրայով եւ ինձ թվում էր, թե եթե ես ավելի արագ վազեմ, կթռչեմ արծվի պես ու կգնամ կձուլվեմ հեռվում երեւացող կապույտ սարերին եւ կխուսափեմ մահից: Բայց ես վազեցի, վազեցի ու հասա մեր դասարանի Գրիշայի քույրերի սեղանին, ովքեր բոված գարուց սուրճ էին խմում: Հետո ուշ, շատ ավելի ուշ ես հասկացա, որ եթե ես թռչեի ու հասնեի սարերին, ընդամենը մի անտեր գերեզման կլինեի, իսկ եթե ուզում էի անմահանալ. սարերի անսահմանությունն ու կապույտը պիտի ապրեի ու հագնեի, որ անգերեզման անմահանայի…

Հիմա եւ դարձյալ նորեն ինձ թվում է, թե կյանքս երկար եմ ապրել: Եվ իմ ապրած կյանքում ո՞վ ինձ պարտք մնաց, չեմ հիշում, իսկ ում ես պարտք էի՝ փակեցի: Բայց քանի որ դեռ ապրում եմ եւ զգում եմ, որ կյանքը դարձյալ կին է, ես պարտական եմ կյանքին, որ ապրեցի եւ ապրում եմ այսու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930