Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունավետ տուր

Ապրիլ 12,2011 00:00

Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի չորրորդ տուրի հանդիպումները: Բոլոր խաղերում գրանցվեցին հաղթական հաշիվներ, իսկ ութ թիմերն ընդհանուր առմամբ արձանագրեցին դարպասի 17 գրավում:
Շաբաթ օրը Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ, իսկ «Արարատը» հերթական պարտությունը կրեց՝ տանը մեկ անպատասխան գնդակ ընդունելով Կապանի «Գանձասարից»: Հաջորդ օրը Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» եղանակային անբարենպաստ պայմաններում ընթացած պայքարում մրցակցի հարկի տակ 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ իր վաղեմի ու սկզբունքային մրցակցի՝ մայրաքաղաքի «Բանանցի» նկատմամբ: Երեք միավոր վաստակեց նաեւ մրցաշրջանը հաջող սկսած «Ուլիսը», որը հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց «Շիրակին»:
Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
1. Ուլիս 4 3 1 0 7-2 10
2. Միկա 4 2 2 0 6-2 8
3. Գանձաս. 4 2 2 0 3-1 8
4. Փյունիկ 4 2 1 1 6-5 7
5. Շիրակ 4 1 1 2 3-5 4
6. Իմպուլս 4 1 0 3 5-6 3
7. Բանանց 4 0 2 2 5-8 2
8. Արարատ 4 0 1 3 1-7 1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել