Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանական բանտից ավելի քան 400 բանտարկյալ է փախել

Ապրիլ 26,2011 00:00

\"\"Աֆղանստանի Քանդահար քաղաքի բանտից փախել է 476 բանտարկյալ, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով France-Presse-ը:
Փախուստը կազմակերպելու համար դատապարտյալները մի քանի հարյուր մետրանոց թունել են փորել, որով էլ լքել են բանտի տարածքը: Աֆղանստանի իշխանությունները չեն բացահայտում փախուստի մանրամասները:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Յուսուֆ Ահմադին իր հերթին հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե բանտից բոլոր փախածները եղել են թալիբներ:
Հիշեցնենք, որ 2008թ. հունիսին Քանդահարի բանտից փախել էր մոտ 1150 բանտարկյալ: Այն ժամանակ բանտը գրոհով վերցրել էին «Թալիբան» շարժման գրոհայինները, ձերբակալվածներից 400-ը թալիբներ էին: Գրոհի ժամանակ զոհվել էր 15 պահապան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել