Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի՝ WSB-ին կաշառելու փաստը հաստատվո՞ւմ է

Հոկտեմբեր 14,2011 00:00

NEW

\"\"Բաքվում սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկի օրերին BBC Newsnight հեռուստատեսային ծրագիրը հայտարարել էր, թե փաստեր կան, որոնք վկայում են, որ Ադրբեջանը գաղտնի «միլիոնավոր դոլարներ» է վճարել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (World Series Boxing) երաշխիքի համար, որ ադրբեջանցի բռնցքամարտիկները 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում երկու ոսկե մեդալ կնվաճեն:
Դրանից հետո օլիմպիական մենամարտերի կազմակերպումով զբաղվող Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) խոստովանել էր, որ «Ադրբեջանի ոմն քաղաքացի մրցումներից մեկի ֆոնդ  $9 մլն  է փոխանցել», սակայն հերքել էր «պայմանավորված մեդալների» հետ կապված գործարքների առկայությունը: AIBA-ի իրավաբանները հայտարարել էին, թե այդպիսի ցանկացած հայտարարություն «աբսուրդ եւ բացարձակապես թյուր» կարող է լինել: Այդ դիրքորոշմանն աջակցել էր նաեւ AIBA-ի նախագահ Չինգ-Կուո Վուն (Ching-Kuo Wu), որի խոսքերով՝ այդպիսի պնդումները «բացարձակապես իրական չեն եւ ծիծաղելի են», քանի որ «WSB-ն միանգամայն թափանցիկ է աշխատում»:
Սակայն, ինչպես գրում է Բաքվի «Յենի մուսավաթ» թերթը,  այս ամբողջ պատմության մեջ ծիծաղելի քիչ բան կա, որովհետեւ BBC հեռուստաալիքը հաստատել է, որ AIBA-ին եւ օլիմպիական կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի հավաքականի համար օլիմպիական երկու մեդալի դիմաց Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի՝ $ 9 մլն ստանալու փաստերը: Հայտնվում է, որ փաստաթղթերը փոխանցվել են AIBA-ի պաշտոնական ներկայացուցիչ Թոմ Վիգետսին: Այլեւայլ ապացույցների թվում շրջանառվում է Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ գրագրությունը եւ նույնիսկ նշված գումարը փոխանցելու ծրագիրը: Այս մասին գրում է «Regnum» գործակալությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել