Լրահոս
Օրվա լրահոսը

Եղնիկը որպես «հարց լուծելու» միջոց

Հոկտեմբեր 28,2011 14:01

Տավուշի մարզում պարբերաբար շրջանառվում են լուրեր, որ այս կամ այն պաշտոնյան «վերեւների» հետ խնդիրները լուծելու համար նրանց նվիրում է Տավուշի անտառներից որսած եղնիկ: Հարցեր լուծող կամ լուծումներ փնտրող պաշտոնյաների ձեռամբ վերանում է Տավուշի եղնիկը: Ո՞վ պետք է պարզի նման լուրերի իսկությունը, բնության հրաշալիքի հաշվին իրենց խնդիրները լուծողները հասարակ որսագողեր չեն:

4-5 տարի առաջ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը մարզի լրագրողներին ասաց, որ պարկի տարածքում մի քանի եղնիկ են բաց թողել, նաեւ խնդրեց այդ մասին չգրել՝ երեւի մտավախություններ ուներ…

Եղնիկներից զատ, Տավուշում զոհ են դառնում նաեւ արջերը, որոնց յուղը պիտանի է տարբեր հիվանդությունների բուժման համար: Գյուղերում բոլորը գիտեն այն մարդկանց, ովքեր արջի յուղ են վաճառում: Սակայն ոչ ոք նրանց չի հարցնում, թե որտեղի՞ց  արջի յուղը: Կովկասյան գորշ արջի որսն օրենքով արգելված է:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31