Լրահոս
Օրվա լրահոսը

Բիոմետրիկ բիզնեսի դեմ

Հոկտեմբեր 29,2011 00:00

85 գիտնական դիմել է ՀՀ Ազգային ժողով, տեսնելով վտանգ քաղաքացիների «չիպավորման» նախագծերում:
ԱԺ ուղարկած նրանց տարբերակը հանրությանը չի ներկայացվել: Ինչ են ահազանգել:

Որոշ քաղաքական ուժեր, որոնք ղեկավարում են Արեւմուտքի տնտեսությունը, պլանավորում են մոլորակի բնակիչների կենսաչափական տվյալների համակարգչային անալիզի միջոցով հայտնաբերել եւ ոչնչացնել այն մարդկանց, որոնք կարող են վտանգ ներկայացնել իրենց իշխանության համար: Այս նախագիծը վտանգ է ներկայացնում անկախ պետությունների ազգային անվտանգության համար, քանի որ բիոմետրիկ բժշկական եւ հոգեբանական տեղեկություններն ապագա քաղաքական, ռազմական, տնտեսական գործիչների ուժեղ եւ թույլ կողմերի մասին հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք կանգնած են այսպիսի նախագծի ետեւում: Չի բացառվում, որ նման տեղեկությունները կարող են ստանալ նաեւ Հայաստանի տարածաշրջանային թշնամիները:
Այն, որ գոյություն ունեն այսօրինակ վտանգավոր նախագծեր, վկայում է Մոսկվայում Բաումանի ինստիտուտի կայքը. այս ինստիտուտը բիոմետրիկ փաստաթղթերի ամենախոշոր լոբբիստների ցուցակում է: Այս կազմակերպությունը ստեղծել է հատուկ սարքեր, որոնք, օգտագործելով մատնահետքերը (տես «Химия и жизнь», 2008, N12 ամսագիրը) կամ աչքի ծիածանափայլ թաղանթը, համակարգչային ծրագրի միջոցով որոշում են մարդու հոգեբանական եւ ֆիզիոլոգիական վիճակը ու հիվանդություններն իբրեւ մասնագիտական ընտրության համար:
Եվ դա կարող է օգտագործվել յուրաքանչյուր քաղաքացու դեմ:
Հակաօրինական ձեւով ստանալով բիոմետրիկ տվյալներից գաղտնի բժշկական տեղեկություններ, ապահովագրական ընկերությունները հաճախորդի մասին կունենան դրդապատճառ նրան ոչնչացնելու կամ մերժելու, եթե պարզվի, որ ապագայում սպասվում է թանկ բուժում: Կա դրդապատճառ նաեւ գաղտնի սպանել թոշակառուներին, եթե բիոմետրիկ տվյալների անալիզի միջոցով պարզվի, որ նրանք երկար են ապրելու…
Հայաստանում բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման ետեւում կանգնած ուժերը թաքցնում են, որ բիոմետրիկ պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական եւ հոգեբանական առանձնահատկությունների մասին եւ որ չիպը բիոմետրիկ փաստաթղթերում հանդիսանոում է չիպ-ռադիոկայան: Դրա մեջ հեշտ է համոզվել՝ google.ru կայքում որոնելով «RFID Википедия» խոսքերը: Թաքցվում է բնակչությունից եւ պատգամավորներից նաեւ վտանգավոր տեխնոլոգիայի «RFID- Radio Frequency Identification» անվանումը՝ ռադիոհաճախական նույնականացում: Այս հանգամանքը թաքցնում են նույնիսկ բիոմետրիկ փաստաթղթերի մասին նախագծում, որոնք ներկայացված են Ազգային ժողովին: Ապագայում այս վտանգավոր նախագծերի ետեւում կանգնած ուժերը պլանավորում են հրաժարվել ռեալ փողերից, փողի դերը կատարելու է նույնականացման քարտը: Այդպիսի վտանգավոր պլանների մասին է վկայում ազդեցության գործակալ Ա. Չուբայսի առաջարկը «ապագայի խանութների» մասին, որտեղ գանձապահ չի լինելու, եւ բոլոր վճարումները արվելու են նույնականացման քարտի միջոցով (www.newsru. com/ finance/ 03nov2010/ chubais.html): Այդպիսի մտքեր արտահայտել է նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Գ. Գրեֆը: Այսպիսով, վտանգը, որ ռեալ փողերը ապագայում կվերացնեն, շատ մեծ է:
Նշենք, որ Չուբայսը եղել էր անցյալում ազդեցիկ պետական գործիչ, իսկ հիմա ղեկավարում է «Ռոսնանո» կորպորացիան, որը արտադրում է նաեւ հենց այդպիսի չիպեր՝ բիոմետրիկ փաստաթղթերի համար: Ստեղծվող «Էլեկտրոնային կենտրոնացման ճամբարում» իշխանությունը իմանալու է քաղաքացիների բոլոր գնումների մասին, որոնք կատարվում են նույնականացման քարտի միջոցով, իմանալու է, թե ինչ գրքեր են նրանք գնում եւ կարդում, բացի դրանից՝ բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները թաքցնում են, որ նույնականացման քարտը, որի միջոցով կատարվում են գնումները, կարող է լինել պետական տեռորի գործիք, իշխանությունը կամայական ձեւով կարող է հանել այլախոհի հաշվից ցանկացած գումար՝ հեշտությամբ շրջանցելով իր սեփական համակարգչային պաշտպանությունը: Բացի դրանից, դա կարող է լինել եւ համակարգչային սխալի, եւ հակերների գործողությունների հետեւանքով: Հակերները բացում էին նույնիսկ Պենտագոնի կայքը: Այսպիսով, խոստումները անձնական տվյալների պաշտպանության մասին՝ ծիծաղելի են: Բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները, որպես կանոն, թաքցնում են, որ, հակառակ իրենց պնդումների էլեկտրոնային անձնագրի պաշտպանվածության մասին, որոշ մասնագետներ ապացուցել են, թե հնարավոր է կեղծել RFID-չիպերը, գողանալով տեղեկությունները հեռավորության վրա, ստեղծելով RFID-չիպում նոր տվյալներ կեղծ անձնագրի համար: Նշենք նաեւ, որ բոլոր գործողությունները (վճարումներ, պատվերներ, դիմումներ), որոնք հնարավոր է կատարել տնային համակարգչից՝ նույնականացման քարտի միջոցով, օգտագործելով թանկ RFID-ռիդերը, որի մասին նույնականացման քարտերի լոբբիստները Հայաստանում լռում են, կարելի է կատարել առանց նույնականացման քարտի, շատ անգամ ավելի էժան հատուկ մուլտիֆունկցիոնալ համակարգչային ծրագրի միջոցով: Այսպիսով, բացի դրանից, որ նույնականացման քարտը Սահմանադրության եւ մարդու իրավունքների ոտնահարում է, դա, ըստ էության, թանկ ավելորդություն է:
Ի դեպ, https://v2009.minprom.gov.ru/ docs/order/88 կայքում պաշտոնական փաստաթղթի («Стратегия радиоэлектронной промышленности России до 2025 года) 59–րդ էջում արդեն առանց թաքցնելու բաց տեքստով գրվում է պարտադիր չիպավորման (չիպը մարմնի մեջ մտցնելը) մասին՝ մինչեւ 2025 թ., բոլորին հսկելու նպատակով: Բոլոր քաղաքացիները այս հրեշավոր փաստաթղթում անվանվում են «բիոօբյեկտներ», դրանով ընդգծվում է բոլոր քաղաքացիների ապագա ստրկական ստատուսը:
Ինչպես նշում են իրավապաշտպանները, անասունների զանգվածային չիպավորումը Եվրախորհորդում նույնպես արվում է դիտավորյալ, որպեսզի բոլորին վարժեցնեն այն մտքին, որ ապագայում լինելու է նաեւ մարդկանց պարտադիր չիպավորում: Ստոր հոգեբանական խորամանկություն է նաեւ հագուստի չիպավորումը խանութում, քանի որ հագուստի կոնտուրները նման են մարմնի կոնտուրներին: Սովորեցնում է բոլորին մարդկանց չիպավորման գաղափարին՝ նաեւ ավելի ու ավելի աճող մարդկանց թիվը, որոնք դեռ կամովի համաձայնել են մաշկի տակ ներդրվող չիպերին: Չիպ-ռադիոհաղորդիչը փաստաթղթերում նույնպես սովորեցնում է դրան:
Վերջերս լեհական ֆիրմայի հետ ստորագրվել էր պայմանագիր՝ էլեկտրոնային բիոմետրիկ փաստաթղթեր արտադրելու մասին, չնայած որ հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող էլեկտրոնային փաստաթղթերի մասին նախագծերը դեռ հաստատված չեն: Շատերի կարծիքով դա արվում է նախագիծը հաստատելուց առաջ, որպեսզի հոգեբանական ճնշման միջոցով ավելացվի այս հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող օրենքների ընդունվելու հավանականությունը ու նաեւ այս պատճառով բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը հակալեգիտիմ է:
Գաղտնի ուժերը, որոնք կանգնած են այս հրեշավոր նախագծի ետեւում, նախատեսել են հետեւյալ քայլերը. սկզբում սոցքարտեր, հետո սոցքարտեր RFID-չիպով (նույնականացման քարտեր), դեռ առանց մատնահետքերի եւ միաժամանակ էլեկտրոնային անձնագիր՝ մատնահետքերով RFID-չիպում, դա հոգեբանորեն նախապատրաստում է մարդկանց հաջորդ քայլին՝ կպահանջեն մատնահետքերը արդեն նույնականացման քարտերի մեջ, իսկ երբ մարդիկ կընտելանան նաեւ այս քայլին, կսկսեն մտցնել նոր ու նոր բիոմետրիկ պարամետրեր, օրինակ՝ աչքի ծիածանափայլ թաղանթը: Եվ երբ վերջանա դա, ռադիոհաղորդիչ չիպը պարտադիր կարգով տեղադրվելու է մարմնի մեջ: Ամեն մի քայլն այս մանիպուլյատիվ շղթայի մեջ հոգեբանորեն նախապատրաստում է հաջորդ քայլին: Հենց գործի այդպիսի ընթացքի մասին էին զգուշացնում տարբեր երկրների իրավապաշտպանները:
Այս վտանգների մասին գրում էին նաեւ որոշ գիտնականներ, տես, օրինակ, « “Инфо-маркет
», N5, 2011, N10, 2011, Վ.Պ. Ֆիլիմոնովի 2006, 2009թ. գրքերը:
Այն, որ բիոմետրիկ տվյալների հավաքումը խախտում է մարդու իրավունքները, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, բժշկական գաղտնիքը, ընդունում են նույնիսկ որոշ բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները (Р.М. Болл и др, “Руководство по биометрии” ”, 2007), սակայն դա բացառություն է, որպես կանոն՝ բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները բոլոր վերոհիշյալ փաստերը թաքցնում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել