Լրահոս
Օրվա լրահոսը

Չլինեն պղտոր ջրում ձուկ որսացողներ

Նոյեմբեր 11,2011 13:11 Share

«Վստահաբար, եթե ետ հայացք գցեք, կտեսնեք, որ գործընթացն ավելի վաղ է սկսվել. 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերից անմիջապես հետո խնդրին ձեռնամուխ են եղել երկրի իշխանությունները, եւ նախագահի հրապարակային ելույթները, եւ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները, եւ Հանրային խորհրդի ստեղծումը, եւ կառավարության նոր գործելաոճը, կարծում եմ, վկայում են, որ գործընթացը վաղուց է սկսվել: Իշխանություններն են կրում պատասխանատվությունը երկրի ապագայի համար, իսկ ապագայի համար երաշխիքներ են ստեղծում նաեւ արժանահավատ արդյունքով ընտրությունները, դրա մասին բարձրաձայնել է երկրի նախագահը: Նոր որակի ընտրություններ անցկացնելու համար կարեւոր է, որ դրանում շահագրգռված լինեն բոլորը, չլինեն ուժեր, որոնք կձգտեն պղտոր ջրում ձուկ որսալ»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանություններն ավելի շատ են խոսում արդար եւ նորմալ ընտրություններ անցկացնելու մասին, ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել