Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ապրող ՌԴ քաղաքացին ատում է Հայաստանի նախագահին եւ կառավարությանը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2011 23:07

Այսօր` ՌԴ Պետդումայի ընտրությունների օրը, Մոսկվայի կենտրոնում մասսայական ձերբակալություններ են տեղի ունեցել: ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է 12 ձերբակալվածների մասին:
Ըստ Интерфакс-ի՝ ձերբակալվածները փորձել են խախտել կարգուկանոնը և տարածել «Անօրինական ընտրություններ են անցկացվում» կոչերով թռուցիկներ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Ձախ ճակատ» շարժման մամուլի քարտուղար Անաստասիա Ուդալցովան հայտնել է, որ ինքն էլ է հայտնվել ձերբակալվածների շարքում: Նա հայտնել է, որ շատ ակտիվիստների արգելում են դուրս գալ իրենց տներից:

Սանկտ Պետերբուրգում էլ, այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են սուլել, սկսվել են ձերբակալությունները:  Ավելի քան 50 ընդդիմադիրներ, որոնց թվում է եղել նաեւ Другaя Россия շարժման ղեկավար Իգոր Չեպրասովը, ձերբակալված են:

Ռուսական լրատվամիջոցները գրում են նաեւ ընտրախախտումների մասին: Lenta.ru-ի թղթակիցը կարողացել է մասնագիտական գործունեություն իրականացնելիս կանխել ապօրինի լցոնման մի դեպք:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները եւս ընտրելու հնարավորություն ունեին: Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ամեն ինչ հանգիստ էր: Այստեղ էլ մի քանի քաղաքացիներ առիթը բաց չէին թողել եւ, մուտք գործելով դեսպանատուն, անձնական հարցերն էին փորձում լուծել:

Մեր երկրում բնակվող ազգությամբ Միքայել Եվտոկիմովն իր ձայնը տվել է «Եդինայա Ռոսիային» եւ հույս ունի, որ Ռուսաստանն ավելի կզարգանա: Ասում է, որ Հայաստանը շատ է սիրում, բայց, ի տարբերություն Ռուսաստանի, ատում է Հայաստանի ներկայիս կառավարությանը եւ ՀՀ նախագահին:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031