Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը նախագահին լավ ընտրություններ է խոստացել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2011 17:09

Աժ առաջիկա ընտրությունները Հայաստանի կառավարության համար լուրջ փորձություն են. «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչպիսի ընտրություններ են մեզ սպասվում՝ այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:Նրա խոսքերով, Հայաստանի նախագահն ու վարչապետն անձամբ են խոստացել Հայաստանի պատմության մեջ ամենալավ ընտրություններն անցկացնելԻշխանությունները բարձրացնում են իրենց ակնկալիքները, եթե արդար ընտրություններ լինեն, ապա հիմա դժվար կլինի կանխատեսել դրանց արդյունքները»:

Պարոն Կիրակոսյանը քիչ հավանական է համարում, ԲՀԿ-ի` ԱԺ-ում մեծամասնություն կազմելու հանգամանքը:

Նա անհավանական համարեց նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքական դաշտ: Ըստ փորձագետի,  նա հարգված է որպես նախկին նախագահ, բայց նախկին նախագահները բացառիկ դեպքերում են հաջողությամբ վերադառնում քաղաքականություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031