Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ջանիբեկյան. «Հուսով եմ ընտրությունները լավ կանցնեն, ու ավելի շատ ինտելիգենցիա կլինի, քան թե կլիչկաներով դեպուտատ»

Հունվար 22,2012 20:06

«Քաղաքական գործիչը պետք է լինի կարդացած , ինտելիգենտ, հոգով սրտով մարդ, ոչ թե ռոբոտ, որ  առավոտ գնա մանիտորի վրա պոռնո նայի կամ խաղեր խաղա, այլ գործով պիտի զբաղվի»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դերասան Կարեն Ջանիբեկյանը:

Գարնանը սպասվող ԱԺ ընտրություններից դերասանը մեծ ակնկալիքներ ունի.«Քաղաքական գործչից է կախված մեր ժողովրդի բախտը, անելիքը,  բարգավաճումն ու կործանումը: Նայած թե իրենք ոնց կդրսեւորեն, եթե իրենք սիրում են իրենց ազգը ուրեմն ամեն ինչ պետք է անեն որ ազգին լավ լինի, ոնց որ բոլոր հզոր երկրները ազգի համար են անում, ոչ թե մենակ իրանց համար»:

Նրա կարծիքով, արվեստագետները թե նախընտրական, թե ընտրական ու թե հետընտրական շրջանում պետք է հեռու մնան քաղաքականացման փորձերից.« Քաղաքական գործչին ավանգարդ է պետք, իսկ իր ավանգարդը ինտելիգենցիան է, արվեստը, ու նրանք ամեն ինչ անում են, որ մտերմանան արվեստագետի հետ, որ իրենց հոգն էլ քաշի, էսպես ասած, նրանք էլ, չէ՞ հոգ ունեն, ձայների հարց է: Կան արվեստագետներ, որ որտեղից քամին փչում է, էնտեղ էլ նայում են, չգիտեմ մի բան երեւի ստանում են, թե հոգեւոր արժեք է, թե նյութական արժեք: Հուսով եմ՝ այս ընտրությունները նորմալ կանցնեն ու ավելի շատ ինտելիգենցիա կլինի քան թե կլիչկաներով դեպուտատ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031