Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Կարամ մի հատ էլ գամ՝ կտցնեք գլխիս»

Հունվար 31,2012 10:35

Հանգստյան օրերին ԶԼՄ-ն երի եւ սոցիալական ցանցերի թիվ մեկ քննարկման թեման դերասան Սերգեյ Դանիելյանի «Ejournal»-ում տպագրված «Հոդված էկոլոգիայի մասին» հրապարակումն էր, որտեղ էկոլոգիական խնդիրների ֆոնին վերջինիս արտահայտած որոշ մտքեր հարուցել էին լոռեցիների զայրույթը, ավելին՝ «Ֆեյսբուքում» հաշված րոպեներում խումբ բացվեց, որտեղ մի խումբ՝ հիմնականում լոռեցի օգտատերեր, հայտարարություն էին տարածել, պահանջելով հրապարակավ ներողություն խնդրել Լոռու մարզի  բնակչությունից՝ հասցված վիրավորանքի համար։ Ու հենա հա՜, մարդիկ պատրաստվել էին թատերական աննախադեպ մի շոուի ականատես լինել, երբ բոլորովին անսպասելի եւ միանգամայն քաղաքակիրթ ձեւով Սերգեյ Դանիելյանը «մատ» արեց բոլորին, հրապարակավ ներողություն խնդրելով լոռեցիներից ու ոչ միայն նրանցից, ինչպես նաեւ խնդրելով չշեղվել հոդվածի բուն նյութից ու այն խնդիրներից, որ մտահոգում են բոլորիս։

Ներողություն խնդրեցիք ավելի շատ լոռեցիների՞ ճնշմանը տեղի տալով։

– Ճնշումս ո՞րն է, ոչ մեկը ոչ մի բան չէր կարող անել, մենք ոչ մի օրենք չունենք, որ կարելի է մարդուն պատասխանատվության ենթարկել, ասենք, բարոյական ինչ-որ վնասի համար։ Ոչ ոք չէր սպասում, որ այդքան

հեշտ ներոդություն կխնդրեմ, բայց ես նման ամբիցիաներ չունեմ, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե իմ մասին, ասենք, 10 հոգի ոնց կմտածի՝ բարոյական եմ, անբարոյական եմ։ Ախպեր, հա, ես շատ վատն եմ, հարց չկա, ի՞նչ է եղել, ես ընդամենը ուզում եմ էդ խնդիրների շուրջ մտածեք, հիմա ձեզ ի՞նչ է պետք դրա համար, պետք է, որ ես ներողությո՞ւն խնդրեմ,

հարց չկա. կարամ մի հատ էլ գամ՝ կտցնեք գլխիս, բայց համ էլ մտածեք էն բանի մասին, որ գրել եմ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031