Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-վրացական ուսանողական ձմեռային դպրոց` Երեւանում

Փետրվար 02,2012 19:55

Այսօր  տեղի ունեցավ հայ-վրացական ուսանողական ձմեռային դպրոցի փակումը:

Առաջին անգամ Երևանի պետական համալսարանի ռեկտորատի և  ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց  հայ-վրացական ուսանողական ձմեռային դպրոց: Ծրագրին, որը կազմակերպվել էր  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում էին 80 երիտասարդներ, որից 40-ը Վրաստանի ներկայացուցիչներ էին, իսկ 40-ը`Հայաստանի:  Թբիլիսիի և Ախալցխայի համալսարանները ներկայացնող ուսանողներից բաղկացած պատվիրակության  կազմում կային ուսանողներ, ովքեր ազգությամբ հայեր էին:

Վեցօրյա ծրագրի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մի շարք թեմաներով, անցկացվել են ինտելեկտուալ խաղեր, մարզական միջոցառումներ, ինչպես նաև մասնակիցների համար ընթերցվել  են դասախոսություններ։ Միջոցառումների շրջանակներում երիտասարդները այցելել են նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր։

Իսկ արդեն մեկշաբաթյա դպրոցի ամփոփման ընթացքում դպրոցի մասնակիցները հանդիպեցին ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեին և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:  ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեն նշեց, որ  «երբեմն նման հանդիպումները շատ ավելի կարևոր են, քան քաղաքական հանդիպումները, քանի որ երկու հանրապետությունների բարեկամության սերտացման, մշակույթների փոխանակման գործում  երիտասարդների դերակատարությունն ավելի մեծ է»:  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշեց, որ Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտությունը որպես ուղղություն և գիտական կրթական ծրագիր մեծ ավանդույթներ ունի, իսկ Երևանի պետական համալսարանում գործում է վրացագիտության կենտրոն, և այս տարվա սեպտեմբեր ամսից կովկասագիտություն ծրագրի շրջանակներում արդեն բակալավրիատում և մագիստրատուրայում կուսուցանվի վրացագիտություն` լեզու, մշակույթ, գրականություն, պատմություն:

 ԵՊՀ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829