Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով պատահար Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում (ֆոտոշարք)

Փետրվար 26,2012 17:59 Share

Այսօր` փետրվարի 26-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի տարածքում «Բելազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան աշխատանքներ կատարելու ժամանակ կողաշրջվել է, որի հետևանքով վարորդը` Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 56-ամյա Առուստամ Առուստամյանը տեղում մահացել է:

Հանք է ժամանել ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Գևորգ Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել