Համաձայն ՀՀԿնորկայքի՝ ՀՀԿ խորհրդի կազմից հանվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը։ Երեկ մեր թղթակիցը Ղուկասյանից հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է, որ իրեն հանած լինեն ՀՀԿ խորհրդից։ «Չէ, ես խորհրդի անդամ եմ»,- պնդել է Գյումրիի քաղաքապետը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ կայքում իր անունը չլինելու փաստին, Ղուկասյանն ասել է. «Ես տենց բան չգիտեմ»։ Գյումրիի հետ կապված մյուս հարցերին Վարդան Ղուկասյանը հրաժարվել Է պատասխանել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: