Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյանը Շուշան Պետրոսյանի տեղը լիներ` չէր մտնի ՀՀԿ (ձայնագրություն)

Մարտ 17,2012 15:10

Դերասան Սերգեյ Դանիելյանը այն եզակի արվեստագետներից էր, որ կոչ էր անում գործընկերներին չքաղաքականացվել, չկուսակցականացվել ու հեռու մնալ նախընտրական քարոզարշավներից: Aravot.am-ը դերասանին այսօր հիշեցրեց իր կոչերն ու հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերում երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Հանրապետական կուսակցության շարքերը ներգրավվելու փաստին: Հիշեցնենք, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է երգչուհուն ՀՀԿ-ի անդամատոմս հանձնել: «Ես ընդամենը ասել եմ, որ չընդգրկվեն քարոզարշավներին, դրանց չգնան կամ  որ գնան, գոնե իմանան ինչի համար են գնում: Ես որեւեէ կուսակցության անդամ չեմ ու չեմ էլ պատրաստվում կուսակցական դառնալ»: Դերասանն ասաց, որ երբեք էլ նորմալ չի վերաբերել արվեստագետի քաղաքականցմանը ու հիմա էլ նույն դիրքորոշումն ունի.«Ես չէի անի այդքան բան, բայց ասել սխալ կամ ճիշտ արեց` ես դրա իրավունքը ինձ չեմ վերապահի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆVOICE002

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031