Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Թորոսյանը գնում է հանգստի

Մարտ 17,2012 16:09

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ որեւէ կուսակցության շարքերն անցնել չի պատրաստվում, չի առաջադրվելու նաեւ մեծամասնական ընտրակարգով:

«Անբարոյականություն է կուսակցության շարքերն անցնել` պատգամավոր դառնալու համար»,- հայտարարեց նա:

Թորոսյանը գրեթե հաստատեց դիտարկումը, որ, փաստորեն, հաջորդ խորհրդարանում չի լինի: «Հնարավո՞ր է` որեւէ կուսակցության ցուցակում լինեք` մնալով անկուսակցական» հարցին ի պատասխան` նա նշեց, որ գուշակություններով զբաղվել չի ցանկանում, բայց արդեն ամեն ինչ հստակ ասաց:

«Պատգամավոր դառնալն ինձ համար ինքնանպատակ չէ»,- վստահեցրեց Թորոսյանը:

Հարցին, թե անսովոր չի լինի պատգամավոր չլինելը, պատասխանեց, որ արդեն 13 տարի է` պատգամավոր է եւ չի կարծում, թե անսովոր կլինի, ավելի լավ` կհանգստանա:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031