Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարներ են առաջադրվել

Մարտ 20,2012 22:48

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, այսօր թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Հայոց համազգային շարժում կուսակցությունից Արամ Մանուկյանը:

Թիվ 12-ում կրկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր է՝ Անահիտ Բախշյանը:

22 ընտրատարածքում Գանձակի համայնքի ղեկավար՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից  Վանիկ Հարությունյանն է եւ ՀՅԴ-ից Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Արտաշես Նիկոյանը:

Թիվ 23-ում ինքնաառաջադրվել է «Թեժ Վոթերֆոլ» ընկերության տնօրեն անկուսակցական Վարդան Ջհանգիրյանը, թիվ 30-ում՝  կրկին «Ժառանգությունից» այս անգամ գործարար՝ «Սզնի» ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանն է, թիվ 32-ում էլ ինքնաառաջադրվել է անկուսակցական Օֆելյա Վահանյանը:

Թիվ 33-ում՝ ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: 34-ում՝ «Սովռանո» ընկերության տնօրեն, ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Թիվ 37-ում՝ ինքնաառաջադրվել է Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչ, անկուսակցական Վարազդատ Վարդազարյանը, իսկ  38-ում ինքնաառաջադրվել է «Քյու-Հաշ» ընկերության անկուսակցական տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031