Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկները «Եվրատեսիլ» են գնում. Ուզում են կրկնել Բիլանի հաղթանակը

Մարտ 24,2012 18:59

Ու՞մ է Ռուսաստանն ուղարկում «Եվրոտեսիլ 2012»-ին: Սա դարձավ բուռն քննարկումների առիթ. «Արդյոք Ռուսական շոու-բիզնեսում չկայի՞ն այնպիսի երգիչներ, որոնց կարելի էր ուղարկել այս մրցույթին: Անկեղծ ասած, չեմ հասկանում Ռուսաստանի կողմից կատարված այս քայլի իմաստը` ու՞մ է ուղղված` Ադրբեջանի՞ն, թե՞ իրենց իսկ շոու-բիզնեսին: Ինձ համար հաճելի չէ դիտել այդ տարիքի տատիկների»,-իր ֆեսբուքյան էջում գրում է Անին: Լուսինեն այս ամենին հումորով է մոտենում. «Տատիկները լավն են ու հետաքրքիր, բայց կարծում եմ, որևէ լուրջ հաղթանակ չեն կարող ունենալ»: Մարինան նախ շատ էր տխրել` իմանալով, որ այս տարի Հայաստանը չի մասնակցելու «Եվրատեսիլին», իսկ Ռուսաստանը ներկայացնող մասնակիցների մասին էլ ասում է. «Հիասթափվեցի, երբ իմացա, որ այդ տատիկներն են ներկայացնելու Ռուսաստանը: Իհարկե տատիկները լավն են, բայց կարծում եմ` այս մրցույթի հետ ընդհանրապես կապ չունեն»:
Իսկ ինչպե՞ս է պատրաստվում ներկայանալ «Բուրանովսկիե բաբուշկի» խումբը «Եվրատեսիլին».
Հայտնի մոդելավորողների կողմից թանկարժեք հագուստների փոխարեն` ազգային տարազներ են, ոսկյա և ադամանդյա զարդերին կփոխարինեն հին մեդաղադրամներից պատրաստված զարդերը, գլամուրային և ճոխ սանրվածքների փոխարեն վառ գլխաշորեր են լինելու, տատիկներն` առանց որևէ շպարի են, անգամ թույլ շրթներկն անթույլատրելի է, բեմական դեկորացիան բաղկացած կլինի դեկորատիվ վառարանից: Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին ռուսական «Բուրանովսկիե բաբուշկի» խումբը կներկայանա “Party For Everybody” երգով մայիսի 22-ին 14 համարի ներքո` հաղթանակի ակնկալիքներով, տեղեկացնում է itar-tass.com-ը: Տատիկները մրցակիցներից և մրցակցությունից առհասարակ չեն վախենում, անգամ ոչինի չգիտեն նրանց մասին, ինտերնետից էլ գլուխ չեն հնում: Արդեն իսկ հասցրել են զգալ, թե ինչ է նշանակում լինել հայտնի: Տատիկները պատրաստվում են անգամ ադրբեջաներեն որոշ բառեր սովորել. «Կարծում եմ, դա ինչ-որ տեղ հարգանքի նշան է, ողջույնի և շնորհակալանքի խոսք հղել բեմից իրենց լեզվով»,- ասում է խմբի անդամ 43 տարեկան Տուկտարևան, ով իրեն ևս տատիկ է համարում: Խումբը հույս ունի կրկնել Դիմա Բիլանի հաղթանակը:

Ալվինա Սիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031