Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանափակեցին Սուքիասյանի ներկայացուցչի ելույթը (տեսանյութ)

Մարտ 28,2012 18:16

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել գրանցել մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանին:

Հանձնաժողովը հիմք ընդունեց ոստիկանության տեղեկանքը, որով կասկածի տակ էր առնվել պատգամավորի թեկնածուի` վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու փաստը, իսկ Խ. Սուքիասյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանին 7 րոպե ժամանակ տրամադրեց որոշմանն առարկելու համար, ինչի հետ Ա. Զոհրաբյանը չհամաձայնեց` պնդելով, որ այդկերպ հանձնաժողովը սահմանափակում է իր ելույթի իրավունքը:

Նրա հիմնական առարկությունները երկուսն էին: Մասնավորապես , նա նշում էր, որ Խ. Սուքիասյանը օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը ներկայացրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, այդ թվում նաեւ ԿԸՀ կողմից հաստատված՝ ոստիկանության տված տեղեկանքը. «Հանձնաժողովը գտնում է, որ այդ տեղեկանքը չակերտավոր չկա, որովհետեւ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության կողմից տրվել է գրություն, որով ասվում է, որ այդ տեղեկանքում նշված տեղեկություններն այնքան էլ ճիշտ չեն: Մեր կարծիքով հանձնաժողովը չէր կարող հիմնվել որեւէ այլ գրության վրա, որովհետեւ եթե հանձնաժողովը պետք է ասեր որ չկա այդպիսի տեղեկանք, ապա պետք է վերադասի կողմից ներկայացներ որոշում, որով պետք է ասվեր որ այդ տեղեկանքը ճանաչվում է ուժը կորցրած»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031