Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում արդեն հնչել են ընտրակրակոցներ

Մարտ 31,2012 13:41

ԲՀԿ-ական «Շեկոն» ու ՀՀԿ-ական «Տանկը» թունդ ռազբորկայի մեջ են

Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ ընտրությունների հողի վրա երեկ Գյումրու Մսի կոմբինատ թաղամասում թունդ ռազբորկա է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու ընկերական շրջապատի միջեւ: Կռվի թեման եղել է այն, թե ով շատ ձայներ կհավաքի թիվ 34 ընտրատարածքում՝ ԲՀԿ-ն, թե ՀՀԿ-ն: Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն է, իսկ Գյումրու քաղաքապետը՝ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մարտուն Գրիգորյանի շրջապատից «Շեկոն», ով աշխատում է պատգամավորի ընտանիքին պատկանող Գյումրու ավտոկայանում եւ ապրում է Մսի կոմբինատ թաղամասում, ռազբորկա է սկսել «Տանկի» հետ, որն էլ քաղաքապետի որդու՝ Սպարտակի ընկերական շրջապատից է: «Շեկոն», բնականաբար, ձայներ է հավաքում ԲՀԿ-ի համար, «Տանկն» էլ՝ ՀՀԿ-ի, արդյունքում այս երկուսը բախվել են իրար՝ թե այս ընտրատարածքում ով ավելի մեծ հեղինակություն ունի ու ով ավելի շատ ձայներ կունենա: Նախնական տեղեկություններով՝ ռազբորկան ուղեկցվել է կրակոցներով. երեկոյան ժամը 11-ի սահմաններում դրանք հնչել են քաղաքի փողոցներով արագ սլացող «Մերսեդես»-ներից: Ի դեպ, մեզ չհաջողվեց պարզել երիտասարդների իրական անուն-ազգանունները. մեզ փոխանցեցին, որ ամբողջ քաղաքում նրանք հենց այս մականուններով են հայտնի:

Մենք այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանից, որը փոխանցեց, թե իրենք ահազանգ են ստացել առ այն, որ Մսի կոմբինատ թաղամասում ժամը 13.00-ի սահմաններում երիտասարդների երկու խմբերի միջեւ ծեծկռտուք է եղել, սակայն դրդապատճառը դեռեւս հայտնի չէ, հայտնի չէ նաեւ՝ նրանք ԲՀԿ-ական են, մթե ՀՀԿ-ական: Կրակոցներ հնչելու թեմայով էլ ոստիկանապետն ասաց, որ տեղեկությունները հակասական են, ժողովրդի կեսը ասում է՝ հնչել են: Ոստիկանապետը նաեւ հավելեց, որ փորձում են ամեն ինչ պարզել՝ գիշերն աշխատելով: Նշենք, որ նրան մենք դիմել էինք ժամը 23.30-ի սահմաններում, եւ նա դեռ աշխատավայրում էր: Նա նաեւ շեշտեց, որ մարմնական ծանր վնասվածքներ ստացածներ չկան, վիրավորներ՝ նույնպես: Այս պահին ընթանում է քննություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մեծ թվով երիտասարդներ տարվել են ոստիկանություն՝ հարցաքննության, կան նաեւ կալանավորվածներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031