Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Պիստալետից ես չեմ հրաժարվում»

Ապրիլ 23,2012 14:49

Այսօր Վեդի եւ Արտաշատ համայնքներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ իր զենքի հայտնի պատմությանը: Ըստ նրա, այդ պատմությամբ փորձում են իրեն ժողովրդի աչքից գցել: Ծառուկյանը կոնկրետ չմատնանշեց, թե ով կամ որ քաղաքական ուժն է փորձում սեպ խրել իր եւ ժողովրդի միջեւ, միայն ասաց, որ չնչին բաներից փորձում են պատմություններ սարքել, ստվերում թողնելով հիմնական խնդիրները: «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը ու որ տեսնում եմ էս վստահությունը…»: Ծառուկյանը կոչ արեց չհավատալ նման խոսակցություններին, որ կպտտվեն իր անվան շուրջ, ինչպես նաեւ չտրվել  մարզպետների, քաղաքապետերի եւ գյուղապետերի ճնշումներին ու քվեարկել այն ուժի օգտին, որին իրենք իսկապես վստահում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30