Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը չի միանում ԱԱԾ-ին դիմելու նախաձեռնությանը։

Մայիս 01,2012 11:11

Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանին հարցրինք՝ քվեարկած քաղաքացիների տվյալները ԱԱԾ-ից վերցնելով, ինչպե՞ս է հնարավոր ճշտել՝ նրանք քվեարկե՞լ են ուրիշի փոխարեն, թե ոչ։ Մաթեւոսյանն ասաց, որ ամեն դեպքում առանց ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակը ձեռքի տակ ունենալու՝ այդ տեղեկությունը հնարավոր չէ պարզել. «Դրա միակ ձեւը հետեւյալն է. ասենք՝ եթե դու ունես երկրից բացակայող 100 քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն, ընտրությունից հետո ներկայացնում ես վերահաշվարկի դիմում։ Թույլտվության դեպքում վերահաշվարկի ժամանակ իրավունք ես ունենում առանց պատճենահանելու եւ լուսանկարելու գրիչով քաղվածքներ հանել։ Եթե տեսնում ես, որ այդ 100 քաղաքացին կամ դրանց մի մասը քվեարկել են, դիմում ես ԱԱԾ եւ հարցնում, թե արդյոք այդ մարդիկ ՀՀ-ում են։ Եթե տեղեկանք տան, որ այդ մարդիկ ՀՀ-ում չեն, նշանակում է՝ այդ մարդկանց փոխարեն քվեարկել են։ Այստեղ մի լավ բան կա, որ այս պարագայում գործընթացը իրավական ուժ է ստանում եւ ապացուցողական նշանակություն ունենում»։ Ըստ Մաթեւոսյանի, դա բարդացնում է գործընթացը, իսկ «լավագույն տարբերակն այն է, որ ընդհանրապես ընտրողների ստորագրած ցուցակները բաց լինեն բոլորի համար, ինչը ամենամեծ կանխարգելիչ նշանակությունը կարող է ունենալ»։

Հարցրինք՝ ՀՀԿ-ն ինչո՞ւ է այդ քայլը նախաձեռնել, եթե արդեն ցուցակները հրապարակելու պահանջ կա։ «Ես զարմանում եմ, որ ՀՀԿ-ն, լինելով գործող ԸՕ-ի հեղինակը եւ ներկայացնելով այն որպես շատ անթերի օրենք, որը հնարավորություն է ընձեռում ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել, լրացուցիչ որոնումների մեջ է։ Սա ընդամենը միջազգային հանրության աչքերին հերթական թոզ փչելու նախաձեռնություն է»,- ասաց նա՝ հավելելով. «Սա նույնն է, որ նրանք ասում են՝ մենք դեմ ենք մատները թանաքոտելուն, որը բացարձակապես զսպում է ուրիշի փոխարեն քվեարկելու հնարավորությունը եւ կեղծ անձը հաստատող փաստաթղթերի շրջանառությունը, բայց համաձայն են, որ անձը հաստատող փաստաթղթի վերջին էջում դրոշմակնիք լինի»։

Ս.Պ.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031