Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով էլ լիներ Երեւանի քաղաքապետը, նա լինելու էր «խամաճիկ»

Մայիս 02,2012 18:01

Նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի այգում կրպակներն ապամոնտաժելու հրահանգ տալով խախտել է Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը, «Երեւան  քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքները: Այս մասին հարցին ի պատասխան՝ այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում քաղաքական բանավեճի ժամանակ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն այսպիսի դիտարկում արեց. «Կա՛մ նախագահի արածն էր անօրինական,կամ մինչ այդ քաղաքապետարանի արածն էր անօրինական, այլապես ո՞նց հասկանանք»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց, որ Մաշտոցի դեպքը ցույց տվեց, որ մեր երկրում հասարակության պայքարը կարող է արդյունք տալ. «Փառք ու պատիվ բնապահպանական ակտիվիստներին, բայց այս դեպքը ցույց տվեց, որ միեւնույն է, մեր երկրում խնդիրների լուծումը գտնվում է  մեկ մարդու ձեռքում»:

Պարոն Սաֆարյանը նաեւ նշեց, որ ով էլ լիներ Երեւանի քաղաքապետը, նա լինելու էր «խամաճիկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031