Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի 10 պատգամավոր կլինեն, որոնք հետաքրքրիր կդարձնեն պառլամենտի կյանքը»

Մայիս 17,2012 21:31

Պատասխանելով   Aravot.am-ի այն հարցին, թե  նոր խորհրդարանը ինչո՞վ կտարբերվի նախորդից,  «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանն ասաց. « Առհասարակ Ազգային ժողովը Հայաստանի քաղաքական կյանքում  ունի զրոյական դերակատարություն , քանի որ հիմնական իշխանությունը կենտրոնացած  է նախագահի ու նրա մերձավորների ձեռքում,Ազգային ժողովը այնքան էլ լուրջ կառույց չէ մեր երկրում` ոչ հեղինակության , ոչ ազդեցության առումով: Դրա համար մեծ հույսեր կապել ԱԺ-ի հետ, չարժե, բայց  կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի փոփոխություններ կլինեն. մի 10  կարկառուն, ընդդիմադիր, ակտիվ  պատգամավորներ կլինեն, որոնք ավելի հետաքրիքր կդարձնեն պառլամենտի կյանքը»: Մեր այն հարցին, թե այդ 10  ակտիվ պատգամավորները չեն թույլատրի՞, որ որևէ մեկը ննջի  կամ «շարիկ գլորի»  քննարկումների ժամանակ, մեր զրուցակիցն ասաց. «Ննջողը կննջի, բացակայողը էլի կբացակայի, պարզապես այդ 10 հոգին ավելի հետաքրքիր կդարձնեն նիստերը իրենց սուր ելույթներով, Ազատության հրապարակի մի քանի միտինգներ կտեղափոխեն Ազգային ժողով, թեև անկեղծ ասած ինձ բացարձակապես չեն հետաքրքրում ելույթները, հրապարակում են ելույթ ունեցել, թե Ազգային ժողովում, տարբերությունը ո՞րն է, մեկ է` երկու տեղում էլ ազդեցություն չունի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել