Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Ընդդիմությունը միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն»

Մայիս 17,2012 23:51

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նախագահ Սարգսյանը պատմել է իր եւ քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումների մասին: Aravot.am-ի հարցին` ի՞նչ ասել է «քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումներ», ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպե՞լ է նախագահը, Շարմազանովը պատասխանեց. «Նախագահը շատ լայնախոհ, համերաշխ, հանդուրժող անձնավորություն է եւ պետք չէ զարմանալ, որ նախագահը կարող է եւ առաջին անգամ չէ, որ նա հանդիպումներ կարող է անցկացնել նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, չնայած հիմա ընդդիմություն-իշխանություն հասկացողությունը մի քիչ հարաբերական է, քանի որ պառլամենտական ընտրություններից հետո թերեւս  ամենահստակը ՀՀԿ-ի դիրքորոշումն է: Մենք հաղթել ենք ընտրություններում եւ պառլամենտում ունենք մեծամասնություն. մնացած քաղաքական ուժերն իրենք կորոշեն`մնում են ընդդիմություն, թե մտնում են իշխանություն»:

Ասենք` Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպե՞լ է նախագահը` մեր այս հարցին Շարմազանովը հակադարձեց. «Դա դուք ասացիք, ես չասացի: Ընդդիմությունը միայն Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031