Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սաղ մի կողմ, բայց որ այս աղջիկը համ թույն ձայն ունի, համ էլ թույն շոու արեց». Հետեվրատեսիլյան կրքեր

Մայիս 27,2012 19:15

Այս տարի «Եվրատեսիլը» հյուրընկալվել էր Բաքվում: Մասնակցել, թե չմասնակցել` այս էր խնդիրը: Կարծում եմ չմասնակցելու պատճառները պարզից էլ պարզ էր, սակայան այդուհանդերձ հարցը «օդում կախված էր»: Մենք նույնիսկ անկացրեցինք նախընտրական փուլ, որպեսզի որոշեինք մեր ներկայացուցչին: Այդպես էլ ոչ ոք չցանկացավ:

Ցանկացող չեղավ, մենք էլ չմասնակցեցինք: Ի դեպ` դրա համար տուգանվել ենք:  Կարծես թե վե’րջ: Արի ու տես, որ ոչ: Հիմա էլ ցուցադրման խնդիրը: Դե հասկանալի է, եթե մենք չենք մասնակցում, ապա ինչ հետաքրքրությամբ պետք է այն դիտենք: Չցուցադրել էլ չէինք կարող, քանի որ կզրկվեինք «Եվրատեսիլ 2013-ի» ցուցադրման իրավունքից: Այսքանը Հայաստանի մասով:

Անդրդառնանք «Եվրատեսիլ 2012»-ի կազմակերպչական աշխատանքներին: Մի շարք կայքերում խոսվել է դրանց թերությունների մասին, նույնիսկ ասվել է մի երկրի մասնակցի` քաղցած մնալու մասին: Ճիշտ է` եզրափակիչն անցավ առանց թերությունների, բայց մի բանը այն չէր. բացիկների ցուցադրությունը: Սովորաբար այդ ժամանակ ցույց պետք է տրվի ելույթ ունեցող երկրի տեսարժան վայրերը կամ էլ այդ պետության հետ կապ ունեցող մի բան: Ադրբեջանցիների համար, բոլոր մասնակիցները Ադրբեջանն էին ներկայացնում. միայն իրենց «գեղատեսիլ վայրերն էին»:

Ամեն մասնակից յուրովի էր իր ձևով, սակայն ամենքննարկվողները Ռուսաստանը ներկայացնող «Բուռանովյան տատիկներն» էին: Իրենց տարիքի համեմատ նրանք լավ էլ «թռվռում էին»: Երգն էլ էր հաջողված:  Զբաղեցրել են երկրորդ տեղը: «Եվրատեսիլ 2012-ում» հաղթել է… Ես էլ, ինչպես արվում է նմանատիպ շոուների ժամանակ, մի քիչ ձգձգեմ հաղթողի անունը. Մրցույթի ժամանակ հավաքել է 372 բալ, 18 երկիր նրան գնահատել է առավելագույնը` 12 բալ: Ւնքը 28 տարեկան է, մառոկո-բերբերյան ծագում ունի, մի խոսքով` հաղթել է Շվեդիան ներկայացնող Լոռենը:

Մրցույթից անմասն մնալ չէր կարող ֆեյսբուքը: Հատկանշական է այն, որ մի քանի օգտատեր ճիշտ կռահել են հաղթողին:

«Հա, հենց Շվեդիան ա արժանի հաղթանակի: Ի՞նչ կասեք հայեր». Ֆեյսբուքի իր պատին գրել է Վարդան Պապիկյանը:

Ֆեյսբուքյան այլ օգտատեր Ալբերտ Ունուսյանը նույնպես ակտիվ էր  Եվրատեսիլ 2012-ի ընթացքում.
«Бедный Алиев старший, вместо барана ишака вырастил…:(»,- կատակել է նա:

Կարծես թե Ալբերտը նույնպես գլխի էր ընկել, թե ով է լինելու հաղթողը: Այդ է վկայում նրա մյուս գրառումը. «Իսկ այս աղջնակին ուղղակի շնորհավորում եմ: Սաղ մի կողմ, բայց որ այս աղջիկը համ թույն ձայն ունի, համ էլ թույն շոու արեց… դրանում կասկած չկա: Բրավո!!!»:

 

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031