Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Փակ շուկան իրան-իրան քանդվել է, ինքը շատ վատն էր» (Տեսանյութ)

Մայիս 31,2012 12:52

 Սամվել Ալեքսանյանն այսօր մի քանի ԶԼՄ-ի Փակ շուկայի հետ կապված պարզաբանումներ տվեց՝ նշելով, որ դա անում է վեջին անգամ. «Ասում եմ՝ էլ չհարցնեք: Իրան իրան քանդվել է, որովհետեւ 52 թվի կառույց է: Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որ նայեն, թե ինչից է քանդվել»:

Դիտարկմանը, որ գիշերը տեխնիկա է մտել՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Գիշերը տեխնիկա չի մտել: Գիշերը ընդամենը պատին հենվացրել են, որ կարող է վնաս տար, փուլ գար ժողովրդի վրա,  ընդամենը ընենց ենք արել, ապահովել ենք, որ ոչ մի բան չլինի»:

Թե ինչից է կամարը ինքնուրույն քանդվել՝ նա ասաց, որ հանձնաժողովն իր եզրակացությունը կտա: Հարցին՝ Դուք չէ՞իք քանդի փաստորեն՝ պարոն Ալեքսանյանը վստահեցրեց, որ ոչ. «Ինքը շատ վատն էր, ինքը սենց թե նենց պետք ա քանդվեր, սեյսմիկները տվել էին: Ես խի՞ պիտի չուզեի կամարները պահել»: Հարցին, թե ասում են՝ սուպերմարկետ եք սարքելու՝ պատասխանեց. «Ազիզ ջան, ի՜նչ ասես՝ խոսում են: Պատերի տակ խոսում են: Շուկա է դառնալու»: Հարցերին՝ թե ինչ տեսք է ունենալու, բազմահա՞րկ է լինելու, քառահա՞րկ՝ պարոն Ալեքսանյանը վստահեցրեց, որ սուտ է, լինելու է մ իհարկանի սովորական շուկա:

Aravot.am-ի հարցին՝ Դուք ի սկզբանե գիտեիք, չէ՞, որ դա հին շենք է՝ Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Ես էդ աստիճանի չէի իմանում, որ էդ շենքն այդքան վատ վիճակում է»:

Սամվել Ալեքսանյանը խոստացավ, որ շուկայի տեսքն ամբողջությամբ վերականգնելու են, շուկայի որեւէ մասում գրված չի լինելու «Երեւան սիթի», Երեւան շուկա է լինելու:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ այդ շուկայի հիմնական մատակարարը Դո՞ւք եք լինելու եւ նա պատասխանեց. «Ով որ մատակարարում էր այն ժամանակ, իրենք են լինելու: Քանի՞ հոգի մարդ էր էնտեղ կանգնած վաճառող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031