Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց աչքերի ծնված նորածնի տեսողությունը կվերականգվի (Ֆոտո)

Հունիս 10,2012 18:25

Չինացի բժիշկները վստահեցրել են, որ Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքում ծնված նորածինը, ով լույս աշխարհ էր եկել առանց աչքերի, մոտ ապագայում կբուժվի: «Երբ 2011թ.-ի հոկտեմբերին Մարվանիջունգը ծնվեց առանց աչքերի,մենք անգամ ենթադրել չէինք կարող,որ նա մի օր հնարավոր է զգա լույսը»-ասել է երեխայի մայրը: Բուժման կուրսերից մեկի ժամանակ բժիշկները փոփոխություններ են նկատել են, պարզվել է, որ երեխան կարողանում է արձագանքել: Արձանագրվեց նաեւ մի բացառիկ երեւույթ`փոքրիկի բացակայող ձախ աչքի տեղում աչքի խնձորակ հայտնաբերեցին: « Բժիշկները մեզ հուսադրեցի: Ճիշտ է, մենք այժմ դրամական միջոցներ չունենք թանկարժեք վիրահատության համար,սակայն պայքրում ենք, որ երբ մի քանի տարուց երեխան պատրաստ լինի վիրահատության, վերականգնենք նրա տեսողությունը»-նշել են փոքրիկի ծնողները: Lifenews.ru-ի հաղորդմամբ` քաղաքի ադմինիստրացիան դրամական միջոցներ է հավաքում փոքրիկի առողջությունը վերականգնելու համար:

Այժմ հնարավոր է փորձել ակնոցը` առանց խանութ մտնելու: Հանրահայտ « Bloomingsdale» ընկերության մասնագետները ստեղծել en մի շատ հետաքրքիր ծրագիր, որը թույլ կտա հաճախորդին ընտրել իրեն համապատասխան ակնոց: Բավական է միայն կանգնել խանութի դիմաց ու նայել նրա թվայնացված էկրանին եւ համակարգը անմիջապես կընտրի Ձեզ համապատասխան ակնոց ու կառաջարկի այլ գործառույթներ`ընտրությունը ճիշտ կատարելու համար:

Մոլորված թութակը ոստիկաններին հայտնել է իր հասցեն: Պիկո անունով թութակը, որը պատահաբար փախել էր տանից, կարողացել է ոստիկաններին հայտնել իր տան հասցեն: Պիկոյի տերը`ճապոնուհի Ֆունյե Տակախաշին այլեւս հույսը կտրել էր, որ իր սիրելի թութակը, որը երկար ժամանակ կորած էր համարվում, մի երջանիկ օր կվերադառնա: Ոստիկանները պատահաբար նկատել են թութակին եւ փորձել խոսեցնել նրան: Ի ուրախություն տիկին Տակախաշիյի` թութակը կարողացել է տալ նրանց իր բնակավայրի հասցեն` ներառյալ շենքն ու դռան համարը:

«Մայքրոսոֆթ» անունը ստեղծվել է 1975-ին, սակայն այն ի սկզբանե եղել է «micro-soft>` հետևյալ բառերից «microcomputer»և «software»: Անվանման «o» տառի պատվին անգամ կոչվել է հայտնի սրճարանnերի ցանցի համբուրգերներից մեկը, որը մեծ հաճույքով մինչ օրս գնում են ընկերության աշխատակիցները: «Մայքրոսոֆթ» ընկերության աշխատակիցը միջին վիճակագրական տվյալների համաձայն ` 38 տարեկան է: Տարեկան աշխատավարձի միջինում կազմում է 108 հազար դոլար: Ամերիկյան գրասենյակներում աշխատակիցների 76 տոկոսը տղամարդիկ են, 24-ը` բնականաբար կանայք:

Նեղոսի կոկորդիլոսները տարեկան խլում են մոտ 1000 մարդկային կյանք:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930