Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում կոչ է արել դադարեցնել բռնությունը

Հունիս 14,2012 16:16 Share

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը

Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորն այսօր Բաքվում զսպվածության եւ բռնության դադարեցման կոչով է հանդես եկել:

Ինչպես հաղորդել են Մեդիամաքս-ին ԵԱՀԿ մամուլի ծառայությունում, Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Էյմոն Գիլմորն ասել է, որ “բռնության շղթային պետք է վերջ դրվի” եւ “ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով”:

ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ կոչ է արել հակամարտության կողմերին շարունակել աշխատանքը հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել եւ իրագործել նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունը երկու ժողովուրդների միջեւ կապերի զարգացման վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել