Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում հակակարկտային կայանքների կենտրոնացված համակարգի կարիք կա

Հունիս 25,2012 16:03

Լոռու մարզպետարանի տվյալներով՝ հունիսի սկզբին մարզում տեղացած կարկուտի վնասի չափը ավելի քան 313 միլիոն դրամ է:

Մինչ ՀՀ կառավարությունը կորոշի` կարող է ֆինանսական միջոցներ տրամադրել վնասի հետևանքները վերացնելու և փոխհատուցում տրամադրելու համար, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանն ասում է՝ թե մարզում, թե հանրապետության ողջ տարածքում, կենտրոնացված համակարգով աշխատող հակակարկտային կայանների անհրաժեշտություն կա:

Օհանյանը նշում է՝ նույնիսկ առկա կայանների դեպքում կարկուտից ցանքատարածություններն ու պտղատու այգիները պաշտպանելը նվազ արդյունավետ է.«Այս փոքրիկ լոկալ կայանքներով հնարավոր չէ արդյունավետ պաշտպանություն իրականացնել, նրանք ընդամենը մի փոքրիկ տարածք կարող են պաշտպանել»:

Թեեւ կառավարությունը դեռեւս 2009 թվականից նախատեսում է Լոռու մարզում տեղադրել 18 հակակարկտային կայան, որոնք կարող են կենտրոնացված համակարգով աշխատել, այնուամենայնիվ, մինչ օրս մարզի տարածքում տեղադրվել են երեքը` երկուսը` Գյուլագարակ համայնքում, մեկը` Կուրթան, իսկ Վարդաբլուրում ու Գարգառում էլ սպասում են տեղադրման աշխատանքներին:

Օձուն եւ Դսեղ համայնքների բնակիչներն էլ դեռ անցած տարի սեփական ուժերով են տեղադրել կարկուտից պաշտպանվելու սարքավորումները:

Օհանյանն ասում է՝ վերջին կարկտահարության ժամանակ տուժած Օձուն համայնքում գործող մեկ կայանը իր հզորությամբ պաշտպանել է ընդամենը 80-100 հեկտար տարածք.

«Օձուն համայնքը ունի միայն 1200-1300 եւ ավելի հեկտար վարելահողեր, այսինքն` այդ մեկ կայանքը շատ քիչ է Օձունին պաշտպանելու համար»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

https://www.mynews.am/node/1554

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930