Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությունները հանելու ժամանակն է

Հուլիս 03,2012 14:16

Խոսելով միասնական քննությունների մասին՝ Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն ասաց, որ  մայրենի լեզվի մակարդակը բավականին ցածր է, սակայն նշեց.«Անցած ուսումնական տարվա համեմատ, այս տարի առաջընթաց կա հարցաշարերի հարցերի ենթադրյալ պատասխանների հետ կապված»:

Ըստ Միրզոյանի՝ լեզվի դրվածքը պետք է բարելավվի: Չի կարելի ամեն ինչ մայրենի լեզվի հաշվին անել: Օրինակ՝ 2013 թվին Հայաստանում բացվելու է Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ, Ամերիկյան համալսարանը  պետք է ընդունելություն կազմակերպի բակալավրիատում, ինչն, ըստ նրա,  կնշանակի, որ վտանգվում է հայկական բուհերի գոյությունը. «Եթե մեր օրենքը թույլ է տալիս օտարալեզու դպրոցներ բացել, վաղն էլ կունենանք թուրքական, պարսկական դպրոց: Բայց մինչ օրենքի փոփոխումը, դա արգելվում էր, եւ օտարալեզու դպրոցներ կարող էին բացվել միայն կառավարության որոշմամբ»:

Ինչ վերաբերում է Հայաստանում գործող քննական  ձեւին, Միրզոյանը չի կողմնորոշվում՝ ճիշտ է դա, թե ոչ, սակայն հետեւյալ կարծիքի է. «Քննություններն ընդհանրապես հանելու ժամանակն է: Դիմորդը եթե վճարունակ է, թող սովորի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031