Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վաժա Ազիարաշվիլին պաշտպան ունեցավ

Հուլիս 09,2012 14:20

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլու, Երվանդ Համբարյանի, Հասմիկ Դուրգարյանի, Կարո Հովհաննիսյանի, Վարդան Եղիազարյանի, Դավիթ Համբարյանի, Աբգար Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վաժա Ազիարաշվիլու գլխավորությամբ Տերյան 72 հասցեում գտնվող մեր Ազգային գրադարանից գողացվել է 150 միավոր ռուսերեն պատմական գրքեր (1800-1900թվականների)՝ մոտ 7 մլն 500 հազար դրամ արժողությամբ:

Այսօր դատարանում քաղհայցվոր ճանաչվեց նաեւ Հայաստանի պետական  համալսարանը: Մինչ այդ՝ տուժող էր ճանաչվել Ազգային գրադարանը:

Վրացի Վաժայի պաշտպանությունն այսօրվանից ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտավազդ Փարսադանյանը (ի դեպ, նա վերջերս պաշտպանում էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանին): Պաշտպանը խնդրեց 20 աշխատանքային օրով հետաձգել դատական նիստը՝ 8 հատորին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիս 26-ին, ժամը 12.00-ին:

Այս աղմկահարույց գործով ներգրավված են ճանաչված փաստաբաններ Սեդա Սաֆարյանը,Վաղինակ Գեւորգյանը, Ռազմիկ Թովմասյանը: Մեղադրանքը պաշտպանում է Աշոտ Նադոյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031