Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ադամյանը հեգնում է ԲՀԿ-ին. «Ի՞նչ տագնապ, երբ Դուբայ պետք է գնանք կամ Անթալիա» (Տեսանյութ)

Հուլիս 13,2012 16:40

«Ես ձեր նման սպասում եմ եւ մտածում եմ` արդյոք կհավաքվի՞ 44 խղճուկ ստորագրություն նրա համար, որպեսզի այդ շատ ոչ խղճուկ եւ շատ տագնապալի հարցը դրվի եւ քննվի Ազգային ժողովում»,- Aravot.am-ի հետ զրույցում դերասան Աշոտ Ադամյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե իր կարծիքով, այնուամենայնիվ, կհավաքվի՞ պահանջվող 44 ստորագրությունը` ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու եւ հատուկ հանձնաժողով ստեղծելու:

Նրա խոսքերով` «Եթե ԲՀԿ պատգամավորները շարունակեն հանգստանալ տագնապալի այս վիճակում, կարող է եւ չհաջողվի, ինչը կլինի շատ տխուր»: Մեր հարցին` նկատի ունեք Նաիրա Զոհրաբյանի բացատրությո՞ւնը` նա պատասխանեց. «Այո, այդ բացատրությունն ինձ համար շատ տարօրինակ է: Գնացել են հանգստանալու, հիմա գիտեք ինչ, տագնապ կա մեր երկրում, բայց մենք հանգստանում ենք, ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ տագնապ, երբ որ Դուբայ պետք է գնանք կամ Անթալիա կամ չգիտեմ ուր` Սեւան , թեկուզ՝ Դիլիջան»,- ԲՀԿ-ին հեգնեց պարոն Ադամյանը:

Մեր դիտարկմանը, որ գուցե դա փախո՞ւստ է` պարոն Ադամյանը պատասխանեց. «Այդ բացատրությունն ինձ չի բավարարում, չգիտեմ, դա արդեն թող իրենք մտածեն` դա փախո՞ւստ է, թե՞ բացատրություն: Ինձ բացարձակ դա չի հետաքրքրում` փախո՞ւստ է, թե՞ եսիմ ինչ է: Ես ընդամենը կարձանագրեմ` փախա՞ն, թե՞ վերջապես հարց բարձրացրեցին»:

Մենք ճշտեցինք` սրանով նաեւ կերեւա՞, թե ԲՀԿ-ն իրականում որ դաշտում է` պարոն Ադամյանը պատասխանեց` «Բնականաբար, միայն քայլերով: Կարծեմ իրենց առաջնորդ է ասում, չէ՞, մեր խոսքը գործ է, դե թող լինի: Գործը կտեսնեմ, նոր կիմանամ` խոսքն ինչ արժեք ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031