Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրասիա» համալսարանն ունի 3 դիմորդ

Հուլիս 20,2012 14:49

«Մասնավոր բուհեր, ընդհանուր առմամբ, ընդունելության հայտ է ներկայացրել 26 դիմորդ, որից երեքը՝ Եվրասիա համալսարան: Դա կանխատեսելի էր. ծնողներն ինքնահաստատվում են իրենց երեխաների ընդունելություններով՝ նախապատվությունը տալով պետական բուհերին: Այդպես ծնողը մտածում է երեխայի ընդունվելու, ոչ թե՝ մասնագիտական որակներ ձեռք բերելու մասին»,-այսօր «Երկու երես» ակումբում ասաց Եվրասիա համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Նրա խոսքով՝ համալսարանը ոչ բոլոր դեպքերում է տալիս շուկայի պահանջարկին համապատասխան մասնագետներ, քանի որ առկա է դասախոսական կազմի վերապատրաստման խնդիր. «Գործնական հմտություններ հաղորդելու տեսակետից մեր կրթական  ծրագրերն ամբողջությամբ բարեփոխված չեն: Միաժամանակ, համալսարանը համալրվել է երիտասարդ մասնագետներով, ովքեր վերապատրաստվել են եվրոպական կրթական հաստատություններում»:

Ռեկտորի համոզմամբ՝ դիմորդների շրջանում առկա է նաեւ մասնագիտական կողմնորոշման խնդիր, ինչը պետք է լուծել դեռեւս դպրոցական տարիներին: Եվրասիան ներկայումս ուշադրություն է դարձնում իրավական եւ տնտեսական գծով մասնագետների պատրաստմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031