Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման հորդորել է ամերիկացիներին համակրանք ցուցաբերել հրաձգության զոհերի ընտանիքներին

Հուլիս 21,2012 10:06

«Չնայած կարող է երբեք չիմանանք, թե ինչ պատճառով է մեկ մարդ մյուսի կյանքը խլում, սակայն հաստատ գիտենք, թե ինչն է այն, ինչի համար արժե ապրել»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրճատել է Ֆլորիդա նահանգում անցկացվող իր քաղաքական ընտրարշավը և վերադարձել է երկրի մայրաքաղաք Վաշինգտոն՝ արձագանքելով Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում տեղի ունեցած ողբալի իրադարձությունների:

Ազգային անվտանգության և հակաահաբեկչական հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բրենանն ուրբաթ առավոտյան տեղեկացրել է նախագահին տեղի ունեցած հրաձգության մասին այն ժամանակ, երբ նախագահը նախապատրաստվում էր Ֆլորիդայում անցկացվող քարոզարշավի վերջին օրվան:

Օբաման, կարգադրելուց հետո իր վարչակազմին անել ամեն ինչ՝ «աննկարագրելի դժվար այս ժամանակներում Կոլորադոյի քաղաքի բնակիչներին սատարելու նպատակով», հեռախոսազրույց է ունեցել Ավրորայի քաղաքագլխի և Կոլորադոյի նահանգապետի հետ:

Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մեյերս քաղաքում նույն օրը կատարած իր առաջին կանգառի ընթացքում նա ասել է, որ ողբալի այս իրադարձությունը կրկին պետք է հիշեցնի մարդկանց «ամերիկյան միասնական ընտանիք մնալու անհրաժեշտության մասին»:

«Չնայած կարող է երբեք չիմանանք, թե ինչ պատճառով է մեկ մարդ մյուսի կյանքը խլում, սակայն հաստատ գիտենք, թե ինչն է այն, ինչի համար արժե ապրել», – ասել է նախագահ Օբաման: – «Ավրորայում զոհված մարդիկ սիրում էին և սիրված են եղել: Նրանք մայրեր և հայրեր, ամուսիններ, որդիներ և դուստրեր, քույրեր և եղբայրներ, ընկերներ և հարևաններ են եղել: Նրանք ապագայի հետ կապված հույսեր ունեին և չիրականացված երազանքներ»:

Բարաք Օբաման ասել է, որ այս ողբերգությունը պետք է սովորեցնի բոլորին, թե մարդկանց համար որքան կարևոր է սիրել և լավ վերաբերվել միմյանց, և առաջարկել էր Ֆորտ Մեյերի հանդիպման մասնակիցներին լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման, ինչպես նաև փոխնախագահ Ջո Բայդենը առայժմ դադարեցրել են ընտրարշավի հետ կապ ունեցող բոլոր միջոցառումները: Նախագահ Օբաման և նախագահական ընտրություններում հանրապետական իր հնարավոր մրցակից Միթ Ռոմնին Կոլորադո նահանգում դադարեցրել են քաղաքական գովազդի հեռարձակումը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031