Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ.«Փակ շուկան իբր թե վերականգնվում է»

Օգոստոս 29,2012 22:24

Լուսանկարը` Civilnet-ի

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը  Փակ շուկայի վերականգնման աշխատանքները համարում է կիսատ հաջողություն: «Տեսականորեն կարելի է ասել, որ շենքը  փրկվեց, բայց էլի կիսատ քայլերով, վստահ չլինելով, որ 100 տոկոսանոց արդյունք կլինի, կիսատ հաջողություններ են, որովհետեւ  պետական այն պաշտոնյաները , որոնք քաղաքը տասը  տարի է այս վիճակին են հասցրել,  դեռեւս ազատ կերպով գործունեություն են ծավալում թե՛ քաղաքապետարանում,  թե՛ մշակույթի նախարարությունում»,- Aravot.am-ին ասաց Ս. Պետրոսյանը: Նա դժգոհեց, որ շուկայի վերականգնումը փակ է ընթանում, ու ոչ ոք հնարավորություն չունի պարզել, թե արդյոք իրականում վերականգնվում է նույնությամբ. «Հանրային զրոյական մասնակցություն է  ապահովված, եւ մենք որեւէ ձեւով տեղեկացված չենք` ի՞նչ գործընթացներ են գնացել, չնայած,  բազմաթիվ նամակներ ենք  գրել, բայց դա նորմալ է, որովհետեւ այն գործելաոճը,  որ քաղաքապետարանն ու մշակույթի  նախարարությունն ունեցել են նախկինում, նույն ոճով շարունակվում է: Հանրային իրազեկում չկա, միայն  բանավոր տեղեկություններ են, իբր թե շենքը վերականգնվում է, բնականաբար ոչ մի վստահություն չունենք, որ դա հենց այդպես կլինի:  Ճարտարապետը դժգոհեց նաեւ, որ  չպատժվեցին ոչ ապօրինի  շինթույլտվություն տրամադրած  պաշտոնյաները, ոչ էլ շենքը քանդողը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031