Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ»-ի պատվիրակությանը

Օգոստոս 31,2012 11:55

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ նման հանդիպումները կնպաստեն երկկողմ համագործակցության սերտացմանը և բանկային համակարգում համատեղ ծրագրերի զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Իգոր Կորենևը տեղեկացրել է, որ «Գազպրոմբանկ»-ը մտադիր է ավելի խորացնելու գործունեությունը մեր երկրում, ինչը կառավարության ղեկավարը ողջունել է և նշել, որ դա կնպաստի Հայաստանի բանկային համակարգում մրցակցության աճին և ոլորտի զարգացմանը:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վարչապետ Սարգսյանը և Իգոր Կորենևը քննարկել են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում իրականացվող ծրագրերին և դրանցում «Գազպրոմբանկ»-ի հնարավոր ներգրավմանը վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ մամուլի միջոցների հետ կապերի վարչություն

 

՝

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031