Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը նպատակահարմար չհամարեց «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

Օգոստոս 31,2012 15:23

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը  Էլինար Վարդանյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին քննարկեց եւ քվեարկության արդյունքում նպատակահարմար չհամարեց  «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Հանձնաժողովն անդրադարձավ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝  երկրորդ ընթերցմամբ քննարկման նպատակահարմարությանը: Էլինար Վարդանյանի խոսքով` այս նախագիծը բավական կարեւոր է, միջազգային նորմերի պահանջ, եւ առաջին ընթերցումն անցնելուց հետո փաստաթղթի վերաբերյալ ստացվել են զգալի թվով առաջարկություններ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովը նպատակահարմար համարեց  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, սակայն եկավ եզրակացության, որ այն հարկ է հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով, մինչեւ կառավարությունը ներկայացնի առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը:

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հանձնաժողովը որոշեց նախքան եզրակացություն ներկայացնելը խորհրդարանական լսումներ անցկացնել  ԱԺ երկրորդ նստաշրջանի ընթացքում:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն  ի գիտություն ընդունեց  «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին»  զեկույցը, որը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031