Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյան. «Երեւի Սերոբ Տեր-Պողոսյանին կարոտել ա ու ուզում ա իրա հետ մի սենյակում նստի»

Սեպտեմբեր 07,2012 10:27

Հատված Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հարցազրույցից:

 Պարոն Խաչիկյան, ի՞նչ նորություն կա գործից, Ձեզ նորից կանչե՞լ

 

են ոստիկանություն՝ հարցաքննության։

– Չէ, չեն կանչել։ Կարենը կալանավորված է, եւ մենք էլ պատրաստվում ենք բողոքարկել այդ որոշման դեմ։

Պարոն Խաչիկյան, լուրեր են շրջում, թե ձեր մոտ Բոդոլի եւ Սերոբ ՏերՊողոսյանի սեռական հարաբերություն պարունակող տեսաձայնագրություն կա, եւ Բոդոլը ձեր տուն էր մտել հենց այդ ձայնագրության հետեւից։

– Չէ-չէ, նման բան չկա, տենց դիսկ չկա մեր մոտ, դրանք սուտ լուրեր են։ Դե ինքը, ճիշտն ասած, այս տարվա հունվարի 3-ին էլ մի հատ տենց բան սարքեց՝ էլի հարբած վիճակում։ Ու երեւի մեր սխալն էր, որ այդ ժամանակ իրան տեղը չդրինք իրավապահ մարմինների միջոցով։

Էլի հարձակու՞մ է եղել հունվարին։

– Այո-այո։ Նոր տարվան մեր ընկերոջ տուն էինք գնացել, ու իրանց շենքի հայաթը նրանք էլի զենք-զրահ ու այդ կարգի կրակոցներ…

Կրակոցնե՞ր։ Այդ ժամանակ իրավապահներին չդիմեցի՞ք։

– Իրենք էլի, որպես կանոն, փախան դրանից հետո, թաքնվեցին։ Հետո նորից, Ազգային ժողովի ընտրություններից առաջ, հայտնվեցին։ Այն ժամանակ մենք տրամադրված էինք, որ մենք ինքներս կլուծենք այդ հարցը, ոչինչ չասեցինք իրավապահներին, ներեցինք, բայց, ինչպես տեսնում եք, կրկնվեց։

Պարոն Խաչիկյան, վերջիվերջո կասե՞ք, թե իրենց ուզածն ինչ է ձեզանից։

– Ինձ թվում է՝ վրեժ է փորձում լուծել, որովհետեւ ինքը Սերոբ Տեր-Պողոսյանի ակտիվ պաշտպաններից է, ստորագրահավաքի կազմակերպիչն ա, կոմբինատով ա զբաղվում։ Եվ երեւի Սերոբ Տեր-Պողոսյանին կարոտել ա ու ուզում ա իրա հետ մի սենյակում նստի։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930