Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ է, որ facebook-ը խաչելու ֆունկցիա չունի». Ֆեյսբուքյան դժգոհություններից մինչև հաքերային հարձակումների մեղավորներ

Սեպտեմբեր 09,2012 12:01

Ֆեյսբուքից դժգոհողներ միշտ էլ լինում են, բայց այդ դժգոհությունների բովանդակություններն ամեն շաբաթ փոփոխվում են:

Այս անգամ էլ Տարոն Պարսամյանն է արտահայտվել՝ «Եթե մի օր ՖԲ-ն անջատեն, մեր երկրի բոլոր գրասենյակային աշխատողները պարապությունից կսկեն գործ անել»:

Դերասան Ալեն Սիմոնյանն էլ ուրախ է, որ ֆեյսբուքը խաչելու ֆունկցիա չունի, գրել է՝ «Համացանցում, ասենք օրինակ նույն facebook-ում կարելի է մի բացարձակ ճշմարտություն գրել ու միշտ կհայտնվի մի էշ, որ լուրջ դեմքով կսկսի վիճել քեզ հետ, քո գրածի հետ, միևնույն ժամանակ կարելի է մի էշություն գրել ու նորից կհայտնվի մի նոր էշ, որ կգրի, թե ինքը նույն բանն էր մտածում ու համամիտ է: Հաճախ նյարդայնանում եմ այնքան, որ ուզում եմ սպանեմ զրուցակցիս: Հետո հիշում եմ Հիսուսին ու հասկանում, որ շատ բան չի փոխվել , որքան դժվար էր իրան 2000 տարի առաջ ունենալով ընդամենը 12 subscriber մարդկանց` ասել բացարձակ ճշմարտությունը: Այնքան ասեց` խաչեցին: Լավ է, որ facebook-ը խաչելու ֆունկցիա չունի»:

Շարունակվում են կոտրվել հայկական և ադրբեջանական կայքերը. Արթուր Եղիազարյանը գրել է՝ «Ի հակադրություն Ադրբեջանի նախագահի և պետական գերատեսչությունների կայքերի կոտրելու` հայ հաքերների գործունեությանը, ադրբեջանցիները կոտրում են քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության, մանկատների օգնության կայքերը և այնտեղ տեղադրում Մարդասպան ռամիլսաֆարովի նկարը: Դե հիմա ասեք, սրանք հոգեկան հիվանդ չե՞ն»:

Օրեր առաջ էլ  ՀՀ գերատեսչությունների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերը զանգվածային DDoS հարձակման են ենթարկվել: Այս մասին Սմբատ Ղահրամանյանը գրել է. «Մասնավորապես, պարբերաբար հարձակման թիրախ են դառնում Panorama.am, Armenpress.am, Aysor.am լրատվական կայքերը, չի գործում Lragir.am կայքը:
Խափանումներով են աշխատում նաեւ գերատեսչությունների պաշտոնական կայքերը, մասնավորապես, Պաշտպանության նախարարության Mil.am, Առողջապահության՝ Moh.am, Էներգետիկայի՝ Minenergy.am, Կրթության եւ գիտության՝ Edu.am, Արտակարգ իրավիճակների՝ Mes.am»:

Պարզվում է այս DDoS-ների համար որոշ կայքերի խմբագրերը մեղադրում են հայ հաքերներին` ասելով՝ կատաղացրիք ազերներին, գցեցիք վրեքներս։ Սական տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ իրականությունն այլ է, «Ադրբեջանցիք ամսի 1-ից դդոսում են, իրանք գլխանց սկսել էին հարձակումները։ Եթե ինչ -որ կայքի ուշ ա հասել, ուրեմն իրենք էդ կայքը ավելի քիչ վտանգավոր են համարել։ Երկրորդը. աչք փակելով ազեռների ու թուրքերի հարձակումների վրա ,հարց չեն լուծում։ Էս ա մեր կյանքը. սահմանում միշտ կրակում եմ, զլմ-ներին միշտ խփելու են», – ասել է նա:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930