Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական միակ դրոշը Թուրքիայում

Սեպտեմբեր 10,2012 19:46

Լուսանկարում հայկական միակ դրոշն է ամբողջ Թուրքիայի տարածքում, որը գտնվում  է Սևծովյան Տնտեսական Համակգործակցություն (ՍԾՏՀ) կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության շենքի պատին: Գտնվելով բավականին բարձր վայրում`  դրոշը այնքան էլ նկատելի չէ անցորդների համար,  քանի որ այն կապված է կազմակերպության դրոշի հետ:

Հայաստանը ՍԾՏՀ-ի լիիրավ անդամ է Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների  (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա, Սերբիա) հետ:

2001 թվականի օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը  իր ողջ անձնակազմով: Ներկայացուցչությունը գլխավորում է Միքայել Վարդանյանը: Կազմակերպությունը Հայաստանում ներկայացված չէ:

ՍԾՏՀ-ն կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և այն վերածելու բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք:

  Էլմիրա Աբգարյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930