Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցի աշակերտները կսովորեն ռոբոտներ պատրաստել

Սեպտեմբեր 26,2012 20:42

 Առաջին անգամ Սյունիքում` մարզի Կապան եւ Սիսիան քաղաքներում, դպրոցականները սովորելու են ռոբոտներ պատրաստել: 7-9-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվելու են   ռոբոտատեխնիկայի դասընթացներ, որոնց ընթացքում աշակերտները փորձեր են անելու, ստեղծելու են մոդելներ, ծանոթանալու են ծրագրավորման տեխնոլոգիաներին: «Դասընթացների ժամանակ ռոբոտները պատրաստվելու են լեգո հիմքի վրա, որի շնորհիվ  աշակերտները հնարավորություն կունենան կյանքի կոչելու իրենց բոլոր մտահաղացումները եւ ստեղծելու ռոբոտների տասնյակ հազարավոր տարբերակներ», – տեղեկացրեց «Վորլդ Վիժնի» երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, մոնիթորինգի գնահատման փորձագետ Արտակ Սաղաթելյանը: Խաղերի միջոցով կազմակերպվելիք միջոցառումներն ուղղված են լինելու նաեւ կապանցի եւ սիսիանցի դպրոցականների շրջանում քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, ծրագրավորում եւ կենսաբանություն առարկաների գիտելիքների խորացմանը:  Մարզի 2 քաղաքներում անցկացվող ծրագիրը «Վորլդ Վիժն»-ի «Շահագրգիռ կողմերը հանուն երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի բաղադրիչ մասն է կազմում, իսկ դասընթացների համար անհրաժեշտ թանկարժեք սարքավարումները ձեռք են բերվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագիրն իրականացվում է Սյունիքի եւ Արագածոտնի մարզերի չորս քաղաքներում` Կապանում, Սիսիանում, Ապարանում եւ Թալինում, որտեղ իրականացվելիք դասընթացների շրջանակներում նախատեսվում է տարեկան ունենալ 10 խումբ, յուրաքանչյուր խումբը կգործի 3-4 ամիս եւ բոլոր դասընթացները կլինեն անվճար դպրոցականների համար: Կապանում դասընթացները թիվ 1 հիմնական դպրոցում են լինելու, որին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես քաղաքային դպրոցների աշակերտները, այնպես էլ` գյուղական դպրոցների:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930