Ermenihaber. Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում ակտիվորեն քննարկվում է Ստամբուլում բնակարանների վարձավճարների թանկացման մասին լուրերը։ Ամսական միջին վարձավճարը հասել է 42․000 լիրայի (մոտ 800 եվրո):
Շատերը վրդովված էին տան վարձերի թանկացումից, բնակարանային ծախսերի և եկամուտների միջև եղած տարբերությունից: Օգտատերերը նշում են, որ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կազմում է մոտ 28․000 լիրա (521 եվրո), ինչը նշանակում է, որ մեկ աշխատավարձը այլևս բավարար չէ անգամ տան վարձը վճարելու համար:
Ոմանք գրում են, որ ընտանիքի երկու անդամներն էլ այժմ պետք է աշխատեն միայն վարձը մուծելու համար: Մյուսները կատակում են, որ մարդիկ շուտով ստիպված կլինեն ապրել վրաններում: Բացի այդ նշվել է, որ Միջերկրական ծովի ափին բնակարանների վարձավճարների միջին գները շատ չեն զիջում Ստամբուլի գներին:
Օրինակ՝ Ալանիայում չկահավորված բնակարանի վարձն արժե մոտավորապես 20․000-25․000 լիրա ամսական, մինչդեռ կահավորված բնակարանը՝ 35․000-40․000 լիրա: Հաշվի առնելով այս գները, օգտատերերը նշում են, որ պարզ է, թե ինչու պիտի սեփական տուն գնելը լինի Թուրքիայի բնակիչների կյանքի գլխավոր նպատակը։ Միաժամանակ շեշտվել է, որ մատչելի հիփոթեքային ծրագրերի բացակայությունն էլ ավելի է դժվարացնում բնակարան ձեռք բերելը։


















































