Նախորդ հինգշաբթի օրը բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորներից մեկի մայրը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին որդու մահվան հանգամանքները պարզելու խնդրանքով դիմում էր ներկայացրել: Օրեր առաջ նախարարի գրավոր պատասխանը ստանալուց հետո այսօր նա կրկին դիմեց նախարարին.«Իմ տղու հիվանդությունը որ խաբում են, Շոթան (դատաբժշկական փորձագետ ), որ հանցագործություն է անում, երեխուս պոչկեքը ծախել է … լրիվ ներկայացրել եմ, հլը ձեր պատասխանը, դուք չեք էլ կարդացել»: Պարոն Դումանյանն էլ պատասխանեց, որ ինքը, ինչպես խոստացել է, առաջիկայում կհրավիրի նրան նախարարություն` ընդունելության. «Սա այդ պատասխանը չէ, այն, որ դուք տվել եք, ասել եմ՝ ձեզ կհրավիրեմ , միասին կքննարկենք: Սա հինն է , խոստացա, չէ՞ որ կզբաղվեմ, դե համբերեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև



















































