ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունը նախագահի ոչ մի թեկնածուից վախենալու բան չունի: «Որովհետեւ գործող նախագահը ալտերնատիվ չունի, պետք է ալտերնատիվ լինի, որ ինչ-որ մեկից վախենանք: Կարող է մեկը Սերժ Սարգսյանին չսիրի կամ տարաձայնություններ ունենա, բայց նախագահի այնպիսի թեկնածու, ինչպիսին գործող նախագահն է, ոչ մի մարդ չի կարող իր խղճին դեմ գնալ եւ ինչ-որ մեկի հետ համեմատի»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:
Հարցին, թե նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի դեմ սկսված քրեական գործը կկասեցվի՞, եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են գործող նախագահին, պարոն Հարությունյանն ասաց.«Բոլորը ագռավի պես կռռում են , որ Օսկանյանի գործը պիտի վատ լինի, եթե պաշտպանի, լավ կլինի: Ես էլ կարծում եմ՝ կարող է չպաշտպանի, բայց լավ լինի, կարող է պաշտպանի ու վատ լինի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: