Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդո Էռնեկյանը Երեւանում IT գործարան կբացի

Հոկտեմբեր 19,2012 13:00

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատերն է, պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երեւանում: Այսօր այս մասին  հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, որը նաեւ վերահսկում է «Կոնվերս» բանկի ու «Հայփոստ» ընկերության աշխատանքները: Պարոն Գեչիջյանը գործարանի հետ կապված ոչ բոլոր գաղտնիքները բացեց` ասելով, որ մնացածի մասին կխոսի պարոն Էռնեկյանը, միայն հայտնեց, որ նոր գործարանի արտադրած միկրոչիպերը նաեւ կարտահանվեն:

Ըստ Պաբլո Գեչիջյանի, գործարանի համար կպահանջվի ներդնել մոր 50 միլիոն  դոլար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԿԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031