Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանում առաջադրել են Սերժ Սարգսյանին

Հոկտեմբեր 26,2012 23:53

Երեւանի Բուզանդի 1/3 շենքում արդեն մի քանի ժամ է սպասում էին Սերժ Սարգսյանին։ Ինչպես լինում է սովորաբար նման դեպքերում, ոստիկանները ամբողջ տարածքն ազատել են մեքենաներից, շենքն էլ ջանասիրաբար մաքրվել է։

Շենքում տեղակայված ՀՀԿ տարածքային գրասենյակում կայանալու է կուսակցության գործադիր մարմնի նիստը։ Սերժ Սարգսյանը նոր  ժամանեց։ Այստեղ են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանը,  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Տրանսպորտի եւ Կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ այլք։ Մինչ նիստի սկսվելը վարչապետն ու քաղաքապետը մի պահ առանձնացան։

Ի դեպ, երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Ավանի N29 սկզբնական կազմակերպության ժողովը:

Ըստ ՀՀԿ կայքի՝ կազմակերպության 121 անդամներից մասնակցում էին 87-ը:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031