Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի փակման արարողությունը

Նոյեմբեր 03,2012 18:29

Այսօր կայացավ «Մարքեթինգի հայկական ակումբ» հասարակական կազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից համատեղ իրականացված «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի փակման արարողությունը: Շուրջ մեկ ամիս տեւած փառատոնի ընթացքում երիտասարդները հանդես են եկել բիզնեսի, PR-ի եւ գովազդի ոլորտում նորարական մտքերով:  «Մարքեթինգի հայկական ակումբ» հասարակական կազմակերպության  նախագահ Տարոն Պարսամյանը «Առավոտ երիտասարդական»-ին պատմեց, որ ընտրությունը կատարվել է հետեւյալ սկզբունքով. աշխատանքները որքանո՞վ են համապատասխանում հայաստանյան շուկային եւ որքանո՞վ կարող են դրանք կիրառվել այստեղ:

Ժյուրիի կազմում են եղել մարքեթոլոգներ, PR մասնագետներ: Տարոն Պարսամյանն ասաց, որ «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնին կարող էին մասնակցել գովազդի, PR-ի, մարքեթինգի ամբիոնների ուսանողները, իսկ նրանք, ովքեր չեն համապատասխանել` դուրս են մնացել առաջին փուլից հետո: Առաջին օրը մասնակիցների թիվը անցել է 50-ից: Տեխնիկական ձեւաչափերը շտկելուց հետո մնացել են մոտ 35-40-ը:
Այսօր նրանք ստացան սերտիֆիկատներ, իսկ լավագույն 10 մասնակիցները` պատվոգրեր, մրցանակներ: Նրանք հնարավորություն կունենան նաեւ հանդիպելու ՀՀ Էկոնոմիակայի նախարարի հետ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանի համոզմամբ` փառատոնը իր բովանդակությամբ նորույթ է: Իր խոսքով, «Սալվադոր ֆեստ» անունն արդեն իսկ ապացուցում է իր նպատակները. «Ծրագրի կարեւորությունը նրանում է, որ մեր երիտասարդները կարողանում են տարբեր ձեւաչափերով արտահատել իրենց մտքերը: Ծրագիրը կլինի շարունակական»:
Արգիշտի Գարեգինյանը, ով երրորդ տեղի մրցանակակիր է, սովորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի ֆակուլտետում: Երրորդ կուրսի ուսանող է: Մեզ հետ զրույցում նշեց, որ «Սալվադոր ֆեստ»-ի մասին իմացել է իր ընկերոջից: Գործընկերոջ հետ էլ որոշել են մասնակցել միջոցառմանը եւ առաջարկել են մի նախագիծ, որը, ըստ Արգիշտիի, ընդունված է Եվրոպայում. «Կոչվում է «Dinner in the sky»: Կռունկի միջոցով 22 տեղանոց պլատֆորմի վրա ամրացվում են նստատեղեր: Դրանք ամրացվում են ամրագոտիներով եւ կռունկը բարձացնում է վեր: Այնտեղ կան մատուցողներ, հաղորդավար, կենդանի երաժշտություն, այնտեղ հնարավոր է ե’ւ հաճելի երեկո անցկացնել, ե’ւ կորպորատիվ հանդիպումներ կազմակերպել: Եվրոպայում եղել է դեպք, երբ «Dinner in the sky»-ում անցկացվել է պսակադրության արարողություն: Իմաստը նրանում է, որ հաճելին զուգակցվում է օգտակարի հետ: Կա նաեւ նախագծի մասին պատմող տեսանյութ, որ ավելի արտահատիչ է: Հայաստանում երբեք չի եղել նման գաղափար»,- պատմում է մասնակիցը:
Արգիշտին ասաց, որ ժյուրին դրական արձագանք է տվել, նույնիսկ հանդես է եկել խորհուրդներով: Նա հուսով է, որ այսօրվա նախագիծը` ապագայում իրականություն կդառնա: Կարծում է, որ «Dinner in the sky»-ը կնպաստի նաեւ Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930